Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 
  • Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը

    Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը

    18.03.2014| 12:01
    Որ այս իշխանությունների հասցեին ուղղված բազմաբնույթ քննադատական ելույթներ կարելի է ունենալ, ակնհայտ է: Սակայն երկարատև ընդմիջումից հետո ձեռքս գրչին պարզելը թելադրված է ոչ այդ իրողությամբ, այլ այն հանգամանքով, որ հարթակում դարձյալ ՀՀՇ-ականներդ եք՝ Ձեզ հատուկ ամբարտավանությամբ, ստեղծված իրավիճակի շահարկմամբ, կեղծ արտիստիզմի դրսևորումներով, Ձեր անփառունակ իշխանությունը ռեանիմացիայի ենթարկելու անթաքույց նկրտումներով և այն քողարկված արհամարհանքով, որ ունեցել եք և ունեք ժողովրդի, պետության շահերի ու խնդիրների նկատմամբ:
  • Իշխանական  «ֆորս մաժոր» («Олигархия - мать порядка» շարքից)

    Իշխանական «ֆորս մաժոր» («Олигархия - мать порядка» շարքից)

    14.03.2014| 11:52
    «Ֆորս մաժորն է» չոքել մեր դռանը և արդյո՞ք ինքնակամ կհեռանա։ Դժվար թե, զի այն 3-րդ հանրապետության արյունատար անոթն է և տենդի մեջ տրոփող զարկերակը։ Ասվածը վկայենք ՀՀ 12-րդ վարչապետի խոստովանանքով. «Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում։
  • Պատմական հարմար պահը մենք չպետք է բաց թողնենք

    Պատմական հարմար պահը մենք չպետք է բաց թողնենք

    11.03.2014| 00:40
    Հին ասացվածք է, թե հեշտ է դժոխքից կանչել սատանաներին, բայց նրանց հետագա կառավարելն է դժվար: Ճիշտ այդպիսի բան կատարվեց ուկրաինական Մայդանում: Ժողովրդի համընդհանուր դժգոհությունն օգտագործելով, արևմտյան ուժերը ուկրաինական առողջ ուժերի հետ մեկտեղ Մայդան նետեցին նաև ծայրահեղ ազգայնականների, ֆաշիստական գաղափարախոսության ջատագովների, ամեն կարգի քրեականների, որոնք կարողացան անփորձ քաղաքական ուժերին թելադրել իրենց կամքը:
  • Ստալինի ճիվաղությունը  միտված չէր անձնական բարեկեցությանը

    Ստալինի ճիվաղությունը միտված չէր անձնական բարեկեցությանը

    11.03.2014| 00:33
    Հարգելի անծանոթ բարեկամ Աբրահամ Ծատուրյան, ասեմ, որ ես գիտակցական ողջ կյանքում մարդու մեջ գնահատել եմ շիտակությունը, ճշմարտախոսությունը, հայրենասիրությունը, գաղափարախոսությունը և գաղափարին անմնացորդ նվիրումը: 1965-ի ապրիլի 24-ին Ձեզ ատելի Լենինի հրապարակում, մարդկային ձեռքերի վրա ճառ եմ արտասանել և ձեռքս մեկնելով Լենինի արձանին բառացիորեն ասել եմ` ով դո՛ւ, հանճարեղ մարդ, որ փրկեցիր աշխարհի մեկ վեցերորդը, ինչո՞ւ այդքան ստոր գտնվեցիր մեր ազգի նկատմամբ, Ղարաբաղն ու Նախիջևանը տվեցիր թուրքին:
  • Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ (հեքիաթի վերջում վիշապը սատկո՞ւմ է)

    Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ (հեքիաթի վերջում վիշապը սատկո՞ւմ է)

    07.03.2014| 11:43
    Հավատում եմ, այն էլ ինչպես, շնորհաշատ տիկին Կարինե։ Հավատում եմ և պնդում, որ գալիք վերափոխումների օրերին հարթակներում և ամենուր ազատատենչ տիկնայք հայկազուն պիտի լինեն առաջին դիրքերում և այրաց աջ ուսին սատար կանգնելով` այրվեն ու լույս դառնան վասն հայրենյաց։ Այրվելը, անշուշտ, փոխաբերական իմաստով, լույս դառնալը, իհարկե, ուղղակի։
  • Արևմուտքը զորեղ է, բայց ոչ այնքան,  որ կարողանա ծնկի բերել Ռուսաստանը

    Արևմուտքը զորեղ է, բայց ոչ այնքան, որ կարողանա ծնկի բերել Ռուսաստանը

    06.03.2014| 23:25
    Ռուսաստան-Արևմուտք մեղրամիսը փոքր-ինչ երկար տևեց: Այդ մեղրամիսը բավականին արագ կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանի զսպվածությունը, որը հետևանք էր դավաճանության արդյունքում նրա քայքայման, թուլացման: Ի՞նչ էր իրենից ներկայացնում անցած դարի 90-ականների Ռուսաստանը:
  • Լաց լինելու մարդկային  ազնվագույն հատկությունից Լենինի ու Ստալինի նման դահիճները զուրկ էին

    Լաց լինելու մարդկային ազնվագույն հատկությունից Լենինի ու Ստալինի նման դահիճները զուրկ էին

    04.03.2014| 11:35
    «Ի՞նչ կպատահի մեր երկրին, երբ ճշմարտությունը թափվի հեղեղի պես: Բայց կթափվի, խուսափել չես կարող». հանճարեղ Սոլժենիցինի` սերունդներին սթափեցնող, ճշմարտության համար պայքարի առաջնորդող այս տողերը Կարինե Խալաթովան բնաբան է դարձրել «Ողբերգական ճակատագրերի դեղնած էջերից» գրքի համար, գիրք, որում պատմվում է կոմունիստական գուլագներում հայ գրողների տառապանքների մասին: Ցավոք, այդ ճշմարտությունը դեռևս հեղեղի պես չի թափվում, քանզի այսօր էլ կան մարդիկ, ովքեր նորից ու նորից փորձում են փառաբանել ժողովուրդների դահիճներին:
  • Վարդագույն վարկերի  երկնագույն տոկոսները (ռեքվիեմ Մարիուսին)

    Վարդագույն վարկերի երկնագույն տոկոսները (ռեքվիեմ Մարիուսին)

    03.03.2014| 11:00
    Այո՜, վախենամ, որ շուտով գեյ-շքերթները մեր տանջահարվող իրականությունում նույնքան սովորական դառնան, որքան, զորօրինակ, հանրապետությունն ուծացնող արտագաղթը։ Զի արևմտյան սամումները ոմանց կողմից ընկալվում են որպես առաջընթացի քամիներ, զովաշունչ և ախորժաբեր։
  • Ո՞րն է տարբերությունը և  առավելությունը

    Ո՞րն է տարբերությունը և առավելությունը

    28.02.2014| 00:18
    Անատոլիայում թուրք տարրի հայտնվելու առաջին իսկ օրվանից անչափ ծանր է եղել քրիստոնյաների վիճակը: Նվաճող տարրը գենետիկորեն եղել է բիրտ, դաժան և միշտ փորձել է կրոնափոխ անել ոչ մուսուլման ժողովուրդներին, ինչը միշտ ուղեկցվել է թալանով, ջարդերով:
  • ՊԵԿ-ն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

    ՊԵԿ-ն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

    28.02.2014| 00:04
    Այո, հարգարժան ընթերցողներ, պարտադրված ենք հաստատական եղանակով բնութագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը, ի մասնավորի` կոնկրետ տնտեսավարողի, փոքր և միջին բիզնեսի նկատմամբ էլ ընդհանրապես։ Բանն այն է, որ ՊԵԿ-ի և նրա մասնաճյուղ Շենգավիթի տեսչությունը ոտն ի գլուխ փոխել է իր գլխավոր գործառույթը, տնտեսավարողին ուղղորդելու, նրան արժանավայել գործընկեր և նրա գործունեության խստապահանջ վերահսկիչը լինելու փոխարեն հանդես է գալիս որպես սադրիչ, ապա նաև պատժիչ մեքենա։